Երեքշաբթի, 4 Ապրիլի 2023 12:12
Նաիրա Բադալյան

Առաջին եռամսյակում Հայաստանը 3.2%-ով գերազանցել է հարկերի ծրագրային ցուցանիշը

Առաջին եռամսյակում Հայաստանը 3.2%-ով գերազանցել է հարկերի ծրագրային ցուցանիշը

Արմինֆո. 2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 461.4 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60.8 մլրդ ՀՀ դրամով կամ 15.2%-ով, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակի համար հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով հաստատված ծրագրային ցուցանիշից ավելի է 14.4 մլրդ ՀՀ դրամով կամ 3.2%-ով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

 

«2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 93.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 42.2 մլրդ ՀՀ դրամով կամ 82.2%-ով», - ասվում է հաղորդագրությունում: