
Արմինֆո. Փոխվում է միջազգային փոխադրողների երթևեկությունը «Վերին Լարս» անցակետում։ Այդ մասին հաղորդում է Ցամաքային տրանսպորտի գործակալությունը, որի հայտարարության համաձայն, սահմանի անցման կարգի փոփոխությունը կգործի մինչև մայիսի 23-ը:
Գործակալության տարածած հայտարարության համաձայն, փոփոխությունը մտցվում է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա։
"Մարտի 13-ից մինչեւ մայիսի 23-ը Կազբեգի/Դարյալ սահմանային անցակետում, հաղորդակցուղիների փոխարինմամբ և ճանապարհային երթևեկության կանոնների փոփոխությամբ պայմանավորված, միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար նախատեսված մաքսային անցակետերը կաշխատեն հետադարձելի ռեժիմով: Սահմանը հատելիս գոտիների քանակը 11 - ից կկրճատվի մինչեւ 6", - ասված է հայտարարության մեջ, հաղորդում է "Գրուզիա օնլայնը":