Հինգշաբթի, 6 Ապրիլի 2023 16:55
Նաիրա Բադալյան

POS-տերմինալների ակտիվացման մասով մոտ ենք 100% ցուցանիշին․ՀՀ գլխավոր հարկային

POS-տերմինալների ակտիվացման մասով մոտ ենք 100% ցուցանիշին․ՀՀ գլխավոր հարկային

Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռսուտամ Բադասյանն ապրիլի 6-ին կառավարության նիստում կոչ է արել խստորեն պահպանել կանխիկ շրջանառության սահմանափակումները, հակառակ դեպքում, նախատեսված են բավականին կոշտ օրենսդրական միջոցներ:

 

Բադասյանի խոսքով՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, այսինքն, "անկանխիկ գործառնությունների մասին" ՀՀ օրենքի և հարակից օրենքների շրջանակներում կանխիկ դրամի նկատմամբ սահմանափակումների ուժի մեջ մտնելը, ՀՀ 40 940 տնտեսվարող սուբյեկտների հսկիչ-դրամարկղային մեքենաներում չի ակտիվացվել POS-տերմինալը:

 

Անցած կես տարվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը լայնածավալ աշխատանքներ են իրականացրել POS-տերմինալների ակտիվացման ուղղությամբ: "Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ կարող եմ ասել, որ մենք մոտ ենք 100 տոկոս ցուցանիշին",- հայտարարել է Բադասյանը, իսկ այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց մոտ ՀԴՄ - ում դեռ ակտիվացված չէ այդ գործառույթը, խիստ վերահսկողություն է իրականացվում:

 

Կանխիկ դրամի սահմանափակումները կիրառվում են ոչ միայն ՀԴՄ-ի միջոցով գործառնությունների, այլև խոշոր գործարքների նկատմամբ: Վերջին շրջանում ՊԵԿ-ը նաև հսկիչ գնումներ է իրականացնում, օրինակ ՝ բնակարանների, նշել է Բադասյանը։