Հինգշաբթի, 6 Ապրիլի 2023 17:23
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում նախաատեսում են վերացնել փոքր արտահանումների մաքսավճարները

Հայաստանում նախաատեսում են վերացնել փոքր արտահանումների մաքսավճարները

Արմինֆո. Ապրիլի 6-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Հայաստանյան բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» համաժողովին, որը կազմակերպվել էր Հայ գործարարների ասոցիացիայի և ՍԴԷԿ ընկերությունների կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում արտահանմամբ և առցանց վաճառքներով զբաղվող շուրջ 150 ընկերությունների ներկայացվել են արտահանման խթանման արդյունավետ ռազմավարությունները, նոր գործիքներն ու ծրագրերը։

 

«Մեր տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է նրան, որ հայկական բիզնեսը ոչ միայն արտահանի, այլև մասնաճյուղեր բացի, գրավի նոր շուկաներ։ Այս առումով Կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնցից է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որի ներքո ընկերությունները կարող են ձեռք բերել նոր սարքվորումներ, իսկ Կառավարությունը կսուբսիդավորի տոկոսների զգալի մասը», - նշել է Վահան Քերոբյանը։

 

Նախարարը նաև հավելել է, որ փոփոխություններ են նախաձեռնել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնք վերաբերում են փոքր արտահանումների մաքսավճարների վերացմանը։