
Արմինֆո.2022թ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5.12%։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2021ին այդ ցուցանիշը եղել է 366.4մլն դոլար, կամ ՀՆԱ մոտ 2.5%։ Կառավարության թիրախն է 2026թ հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ֊ին 6%֊ի», - գրել է նախարարը։
