Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023 19:16
Նաիրա Բադալյան

Կառավարությունում քննարկվել է ՀՀ եւ ԱՄՆ միջեւ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը

Կառավարությունում քննարկվել է ՀՀ եւ ԱՄՆ միջեւ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման վարչարարության հարցերով փոխքարտուղար Թեա Ռոզման Քենդլերի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:

 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխգործակցության խթանման հնարավորությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: