Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023 19:17
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկում են օպցիոնի պայմանագրերի համար իրավական դաշտ ստեղծելու հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկում են օպցիոնի պայմանագրերի համար իրավական դաշտ ստեղծելու հնարավորությունը

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, օրակարգային հարցերի թվում էին գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձը չվճարելու կամ չհաշվարկելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությունները, օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանումը, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծումը:

 

Քննարկվել են նաև վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդրին առնչվող հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում կայացված որոշումների կատարմանն ու ՓՄՁ ոլորտին մի քանի այլ հարցերի: