Երեքշաբթի, 11 Ապրիլի 2023 15:05
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններին առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններին առնչվող հարցեր

Արմինֆո.ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էլդար Ալիշերովի հետ, որին մասնակցում էին ՀՀ ԷՆ Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի մի շարք բիզնես ասոցիացիաների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների կարգավորմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, լոգիստիկ ծառայությունների կազմակերպմանը, մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։