Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2023 17:28
Մարիաննա Մկրտչյան

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդում է «Վերին Լարս» անցակետում բարդությունների մասին

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդում է «Վերին Լարս» անցակետում բարդությունների մասին

Արմինֆո.Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:

 

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:

Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ», - ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետով նախկին Ռազմավիրական ճանապարհը նախորդ դարի 90-ականների սկզբից դարձել է Ռուսաստանի հետ Հայաստանի կապն ապահովող միակ ցամաքային ճանապարհը: Անցակետը պարբերաբար փակվում է՝ ձմռանը ձնահոսքի պատճառով, իսկ գարնանը ՝ սելավների պատճառով։ Որպես այլընտրանք, որը պահանջում է տարածաշրջանի երկրների քաղաքական որոշում, կարող են ծառայել այն ճանապարհները, որոնք Վրաստանն ու Ռուսաստանը կապում են հակամարտության գոտիներով՝ Հարավային Օսիայով եւ Աբխազիայով: