Կիրակի, 23 Ապրիլի 2023 18:37
Ալեքսանդր Ավանեսով

Ֆինանսների նախկին նախարարը նախազգուշացրել է քաղաքացիների բանկային քարտերի միջոցով կատարվող խարդախությունների նոր տեսակների մասին

Ֆինանսների նախկին նախարարը նախազգուշացրել է քաղաքացիների բանկային քարտերի միջոցով կատարվող խարդախությունների նոր տեսակների մասին

Արմինֆո.Վերջերս չափից ավել տարածվել են կիբերհանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի հետ կապված: Այդ մասին

Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Առավել տարածվածներից է “Սոցիալական ինժիներությունը” («Social Engineering»): Ինչ է դա նշանակում․

- Կիբեր հանցագործը սոց ցանցերի միջոցով կապվում է պոտենցիալ զոհի հետ և որպեսզի առավել վստահություն ներշնչի, WhatsApp, Viber, Telegram կամ այլ սոց ցանցում կեղծ հաշվետիրոջ էջում տեղադրում է որևէ բանկի ԼՈԳՈՆ։

- Զանգահարելով զոհին ներկայանում է որպես տվյալ բանկի աշխատակից՝ հաճախ որպես տեղեկատվական անվտանգության աշխատակից։

- Զրույցի ընթացքում աստիճանաբար փորձում է զոհի վստահությունը շահել, ասենք ներկայանալով որպես բանկի ՏՏ անվտանգության աշխատակից կատարում են տվյալ բանկի տեղեկատվական կայքի, մոբայլ բանքինգի կամ այլ տեղեկատվական համակարգերի թարմացում, կամ ի հայտ է եկել որոշ անվտանգային խնդիրներ և իրեն անհրաժեշտ է տվյալ զոհի բանկային և նույնականացման այլ տվյալներ (անուն ազգանուն, մոբայլ բանքիգի մուտքանուն, գաղտնաբառ, և այլն)

- Ստանալով անհրաժեշտ ռեկվիզիտները, մուտք են գործում զոհի էլ-հաշիվները և գումարները զոհի հաշվից տեղափոխում են կրիպտոպլատֆորմեր, որտեղից էլ փոխանցվում է իրենց անձնական հաշիվներին։

 

ՆՄԱՆԱՏԻՊ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝

- Պահանջեք որ Ձեզ զանգահարողը բացի տեսախցիկը և կատարեք սքրինշոթեր (չնայած սովորաբար կիբեր հանցագործը հրաժարվում է իր դեմքը ցույց տալուց և դա պետք է լինի Ձեր առաջին ազդակը)

- Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, եթե ինչ որ բան ասել եք և նա շարունակում է հարցեր տալ անմիջապես դադարեցրեք խոսակցությունը

- Շտապ կապվեք Ձեզ սպասարկող բանկի հետ` բացառապես բանկի կողմից տրամադրած հեռախոսահամարներով։

- Եթե ինչ որ բան հասցրել եք հայտնել, խնդրեք բանկին որ բլոկավորեն ձեր բոլոր հաշիվները և անհապաղ փոխեք Ձեր ի-բանքինգի մուտքի գաղտաբառը։

Եվս մեկ հորդոր, Ձեր բանկային գաղտնաբառերն ընտրելիս աշխատեք չդնել ձեր անվան, երեխաների կամ այլ փոխկապակցված պարզ բառեր կամ նույն ծննդյան ամսաթվեր, օգտագործեք առնվազն 8 և ավելի նիշ, որտեղ պարտադիր պետք է լինեն մեծատառեր, թվեր և նշան (Symbols)», - գրել է Արամյանը՝ խնդրելով ուշադիր լինել՝ չարագործների զոհ չդառնալու համար: