Արմինֆո.Շարունակաբար բարելավելով սպասարկման պայմանները և ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկն իր հաճախորդներին է ներկայացնում թվային վճարման նոր տարբերակ՝ digiPOS թվային տերմինալ: Այն հավելված է, որի շնորհիվ Android օպերացիոն համակարգով և NFC համակարգով աշխատող սարքերը (սմարթֆոն, պլանշետ կամ այլ) դառնում են POS վճարային տերմինալ:
Արդշինբանկի digiPOS-ը ցանկացած պահի ցանկացած վայրում ընդունում է անկանխիկ և անհպում վճարումներ դեբետային և կրեդիտային քարտերով, այդ թվում՝ Apple Pay, Google Pay վճարման եղանակներով:
digiPOS թվային տերմինալից օգտվելու համար անհրաժեշտ է Android 8.1 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով և NFC տեխնոլոգիա ունեցող սմարթֆոնով ներբեռնել Ardshinbank digiPOS հավելվածը, գրանցվել և ակտիվացնել օգտագործողներին:
Ինչպես նշում է Արդշինբանկի ՓՄՁ բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանը` թվային տերմինալը թույլ է տալիս ՓՄՁ բիզնես ունեցողներին և անհատ ձեռներեցներին ցանկացած վայրում և ցանկացած պահի ստանալ վճարումները արագ, հարմար և անվտանգ:
«Այն շարժական է, միշտ ձեզ հետ, կարիք չկա լիցքավորել և անդորրագրի թուղթ ձեռք բերել: Հարմար է հատկապես շարժական բիզնես ունեցողների համար: Ցանկանում եմ ընդգծել, որ digiPOS-ն ակտիվացնելու գործընթացը ավելի կարճ է, քան ավանդական POS տերմինալ ակտիվացնելու դեպքում»,- նշեց Ա. Հակոբյանը:
digiPOS ակտիվացնելու համար կարող եք մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ դիմել առցանց այս հղմամբ՝ https://www.ardshinbank.am/content/pos-apply: Բանկի մասնագետը կապ կհաստատի ձեզ հետ, կպատասխանի հարցերին ու կկազմակերպի ակտիվացման գործընթացը:
Արդշինբանկ digiPOS-ի համար դիմող առաջին 50 ՀՀ ռեզիդենտ հաճախորդների համար գործում է հատուկ առաջարկ.
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |