
Արմինֆո. Ռուսական "Աէրոֆլոտ" ավիաընկերությունն սկսել է Ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել Սոչիի և Երևանի միջև: Թռիչքներն իրականացվում են ամեն օր Airbus A320 ինքնաթիռներով։
Ինչպես հաղորդում է AVIA.RU-ն, ամառային սեզոնին "Աերոֆլոտ" - ն իր ուղևորներին առաջարկում է ուղիղ թռիչքներ դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ Մոսկվայից, Սոչիից և Եկատերինբուրգից: Բացի այդ, "Ռոսիա" ավիաընկերությունը (մտնում է "Աերոֆլոտ" խմբի մեջ) թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից, Սամարայից և Վոլգոգրադից:
Հիշեցնենք, որ "Աերոֆլոտը" ռուսական խոշորագույն ավիաընկերությունն է ։ Համանուն խմբի կազմում են նաև "Ռոսիա" և "Պոբեդա" ավիաընկերությունները։ "Աերոֆլոտ" խումբը Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի անվերապահ առաջատարն է: 2022 թվականին "Աերոֆլոտը" տեղափոխել է 20,5 միլիոն մարդ, իսկ հաշվի առնելով "Աերոֆլոտ" խմբի ավիաընկերությունները՝ 40,7 միլիոն։ Ընկերությունը գործում է 100 տարի և հանդիսանում է ռուսական ամենահայտնի ապրանքանիշերից մեկը։