Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023 15:49
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարություն. Արտադրական հզորությունների արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 73.3 մլրդ դրամ, որի գրեթե 50 տոկոսը՝ պետական սուբսիդիաներ

Էկոնոմիկայի նախարարություն. Արտադրական հզորությունների արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 73.3 մլրդ դրամ, որի գրեթե 50 տոկոսը՝ պետական սուբսիդիաներ

Արմինֆո. 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքված վարկային/լիզինգային պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 73․3 մլրդ դրամ:

Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, վկայակոչելով «Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական ընկերության հետ համատեղ իրականացված վերլուծությունը, այդ գումարից 36․2 մլրդ դրամ կազմում է սուբսիդավորվող պորտֆելը։

 

Ընդհանուր առմամբ կնքվել է 1 258 պայմանագիր, որի 61% - ը լիզինգային է, իսկ 39% - ը ՝ վարկային ։ Արժութային բաղադրիչի համատեքստում պայմանագրերի գերակշիռ մասը ներկայացված է դրամով (64%), 26% - ը ՝ ԱՄՆ դոլարով, և 9% - ը՝ եվրոյով:

 

Ծրագրի շահառու են դարձել հանքարդյունաբերության և բաց հանքերի , շինարարության, վերամշակող արդյունաբերության, փոխադրումների և պահեստային տնտեսությունների, առողջապահության և սոցիալական ապահովության, տեղեկատվության և կապի, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության և կրթության ոլորտներում գործող ձեռնարկությունները:

 

Հիշեցնենք, որ տնտեսության արդիականացման ծրագիրը գործարկվել էր 2022 թվականի սկզբին ։