Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 13:16
Ալինա Հովհաննիսյան

Հայկ Չոբանյանը լքել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավարի պաշտոնը

Հայկ Չոբանյանը լքել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավարի պաշտոնը

Արմինֆո.Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին նա հաղորդել է Ֆեյսբուքի իր էջում։

 

«Հարգելի բարեկամներ, որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար: Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը:

Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել:

Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»,- ընդգծել է նա:

 

Հիշեցնենք, որ Հայկ Չոբանյանը ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնել էր 2022 թվականի հունվարին: 2021 թվականի ապրիլից զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, իսկ 2019 թվականի փետրվարից ՝ Տավուշի մարզպետի պաշտոնը։