Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 17:34

Ի՞նչ պահանջներ ունի ֆինանսական պրոդուկտներից օգտվող հաճախորդը․ պատասխանում է IDBank-ի պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը

Ի՞նչ պահանջներ ունի ֆինանսական պրոդուկտներից օգտվող հաճախորդը․ պատասխանում է IDBank-ի պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը

Արմինֆո.Գաղտնիք չէ, որ հաճախորդների պահանջմունքները գնալով աճում են այսօրվա հաճախորդի գոհունակությունն ավելի դժվար հասանելի ցուցանիշ է։ Որպես Premium banking-ի ստորաբաժանման ղեկավար՝ ի՞նչ հիմնական չափանիշներ կառանձնացնեք հաճախորդների սպասարկման տեսանկյունից։

 

  • Դուք լիովին իրավացի եք։ Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ հատկապես ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդն ավելի մեծ պահանջներ է ներկայացնում, ընդ որում՝ դրանց հիմնական բաղադրիչները հետևյալն են․
  • Գնալով աճում է թվային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը․ մարդիկ չեն ցանկանում կտրվել առօրյա գործերից, բայց ֆինանսական գործարքները չեն սպասում։
  • Հաճախորդն ուզում է ստանալ ծառայությունների ավելի ամբողջական փաթեթ․ այսինքն, օրինակ, ստանալ մի քանի ծառայություն մեկ վայրում․ այստեղ կրկին հանգում ենք ժամանակի խնայողության խնդրին։
  • Բանկ այցելել սիրող հաճախորդը հաճախ ունի գուցե անգամ իրական, մարդկային շփման անհրաժեշտություն։

Այսինքն՝ հաճախորդներն այսօր ցանկացած ոլորտում ունեն ճիշտ, մտածված, ծրագրված հաղորդակցման կարիք։ Բոլոր այս չափանիշները հաշվի առնելով էլ IDBank-ում ստեղծվեց Premium banking ծառայությունը, որը գործում է արդեն 5 տարի, հասցրել է լայն ճանաչում գտնել և սիրվել հաճախորդների կողմից։

 

  • Եթե խոսում ենք հենց Premium banking-ի մասին, ապա այն գործում է  «Անհատական ծառայությունների Ձեր փաթեթը» կարգախոսի ներքո․ ի՞նչ է նշանակում կարգախոսն ու ինչպե՞ս է արտահայտվում հաճախորդների սպասարկման տեսանկյունից։

 

  • Premium Banking-ն ինքնին անհատական ծառայություն է՝ ուղղված հաճախորդի ֆինանսական կարիքների բավարարմանը, որը ներառում է հնարավորությունների մեծ սպեկտր։ IDBank-ը ձգտում է լինել հաճախորդների գործընկերը, այլ ոչ թե մի ֆինանսական կառույց, որը միայն միջնորդի դեր է կատարում շուկայում։ Իսկ լինել գործընկեր, նշանակում է հասկանալ գործընկերոջ մոտեցումները, նրա պահանջներն ու հնարավորությունները և, արդեն հաշվի առնելով բոլոր այդ չափանիշները, նրան առաջարկել ծառայությունների փաթեթ, որով նա կլուծի իր ֆինանսական խնդիրները։ Շուկայի պահանջարկից զատ՝ Premium Banking ծառայությունն, այո՛, լավագույնս շեշտադրում է IDBank-ի ռազմավարությունը՝ լինել հաճախորդի կողքին, աշխատել հաճախորդի համար և լինել առաջին ընտրության Բանկ նրա համար։ Այսինքն՝ հաճախորդին տրամադրել ծառայությունների այնպիսի ամբողջական փաթեթ, որով նա կլուծի ֆինանսական բոլոր հարցերը, ընդ որում՝ անկախ գտնվելու վայրից կամ օրվա ժամից։

 

  • Եթե կարճ նկարագրելու լինենք, որո՞նք են Premium Banking-ի առավելությունները, ինչու՞ հաճախորդը պետք է ընտրի Premium Banking-ը։

 

  • Ինչպես արդեն նշեցի, Premium Banking-ից օգտվող մեր հաճախորդները պարզապես հաճախորդներ չեն, այլ մեր գործընկերներն են։ Յուրաքանչյուր պրեմիում հաճախորդի կցվում է անհատական մենեջեր, որը բառիս բուն իմաստով ուսումնասիրում է տվյալ հաճախորդի ֆինանսական կարիքները և յուրաքանչյուր հարցի առնչությամբ լավագույն և հաճախորդի համար ամենահարմար լուծումն է գտնում ու առաջարկում։ Կարևոր է նշել, որ ծառայությունների գերակշիռ մասը հնարավոր է տրամադրել հեռավար տարբերակով, այսինքն հաճախորդը կարիք չունի այցելելու Premium Banking-ի սպասարկման սրահ։

Սակայն կարևոր է շեշտել, որ մեր հաճախորդներից շատերը երբեմն նախընտրում են այցելել մեզ, քանի որ նրանք սպասարկվում են քաղաքի հենց սրտում՝ Հյուսիսային Պողոտա 6 հասցեում գտնվող առանձնացված սրահում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։ Այստեղ հնարավոր է կատարել ֆինանսական գործարքները և միևնույն ժամանակ օգտվել առաջին հարկում տեղակայված սրճարանից։ Նույն տարածքում է գտնվում նաև Idworking-ը, որտեղ կարող են աշխատել ինքնազբաղ անձինք։ Մենք ստեղծել ենք այս հետաքրքիր համադրությունը հաճախորդին տալու այն, ինչի կարիքն ունի նա՝ խնայելով իր ժամանակը, քանի որ այժմ թերևս ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է։ Ի դեպ, պրեմիում հաճախորդները կարող են  օգտվել նաև հանդիպումների սրահներից, որոնք տրամադրվում են անվճար, անհրաժեշտ է ուղղակի նախապես գրանցվել։

Որպես առավելություն կարող եմ նշել նաև, որ Premium Banking-ի հաճախորդները բանկային մի շարք ծառայություններից օգտվում են արտոնյալ պայմաններով։

Իսկ առհասարակ բոլոր առավելությունները դժվար է թվարկել, քանի որ, շեշտեմ, մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ լուծել հաճախորդի խնդիրները, հնարավոր բոլոր եղանակներով նրան զերծ պահել քաշքշուկներից և սպասարկման հարմար, ժամանակակից փորձառություն ապահովել նրա համար։

 

  • Վերադառնանք կարգախոսին՝ «Անհատական ծառայությունների Ձեր փաթեթը» ի՞նչ պետք է անել այս կարգախոսի ներքո ծառայություններ ստանալու համար և ի՞նչ է ներառում այդ փաթեթը։
  • Փաթեթը բոլորովին անվճար հասանելի է Բանկի այն հաճախորդների համար, որոնք ունեն 100,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթով ավանդ կամ վարկ IDBank-ում, կամ Պրեմիում դասի Visa Infinite քարտ։

Քանի որ փաթեթն անհատական է, Premium Banking-ի յուրաքանչյուր հաճախորդի համար այն կազմվում է՝ ելնելով կոնկրետ հաճախորդի ֆինանսական պահանջներից։ Խոսքը նաև բանկային ծառայությունների վերաբերյալ ամբողջական և բարձրակարգ խորհրդատվության մասին է։ Իսկ փաթեթը ներառում է մի շարք ծառայություններ և արտոնություններ, գործում են բանկային ծառայությունների հատուկ սակագներ, ճանապարհորդական ապահովագրություն 1 տարի ժամկետով, ևսա դեռ ամենը չէ․ փորձառու անհատական մենեջերն ուղղորդում և աջակցում է հաճախորդներին՝ առաջարկելով լավագույն լուծումները  անհատական ֆինանսական կարիքներին և նախընտրություններին համապատասխան։ Անհատական մենեջերի հետ կարելի է կապի մեջ լինել նույնիսկ գտնվելով արտերկրում, կամ, օրինակ, բանկային օրվա ավարտից հետո։ Մեր հաճախորդները կարող են սպասարկվել նաև իրենց գրասենյակում։ Premium Banking-ի պրեմիում դասի սպասարկման սրահում կարող են սպասարկվել նաև մեր հաճախորդների ընտանիքի անդամները՝ օգտվելով ծառայությունների արտոնյալ փաթեթից, ստանալով Visa Gold քարտեր և մի շարք այլ  ծառայություններ։

 

  • Արդեն խոսեցինք այն մասին, որ աշխարհը գնում է թվայնացման ճանապարհով, և ինչպես նշեցիք՝ Premium Banking-ի հաճախորդներին սպասարկում եք նաև հեռավար տարբերակով։ Սպասարկման ի՞նչ այլ եղանակներ են  գործում։
  • Հաճախորդներին սպասարկում ենք և ավանդական եղանակով՝ Բանկ այցելության մասին է խոսքը, և, իհարկե, ունենք նաև այլընտրանքային լուծումներ՝ հաճախորդի աշխատավայրում կամ իրեն հարմար վայրում կազմակերպելով սպասարկումը, ինչպես նաև հեռավար եղանակով՝ հաշվի առնելով  Ձեր կողմից նշված թվայնացման միտումները։
    Մեր հաճախորդները Skype Call-ի միջոցով անցնում են նույնականացում և բանկային գործարքներն իրականացնում առանց Բանկ այցելելու։

 

  • Ձեր նշած առավելություններն, իհարկե, կարևոր են հատկապես բիզնեսով զբաղվող հաճախորդների համար, ում անհրաժեշտ է արագ, առանց ավելորդ ժամանակ վատնելու լուծել ֆինանսական հարցեր։ Միևնույն ժամանակ, նման հաճախորդները սովորաբար չեն սահմանափակվում Հայաստանի Հանրապետության սահմաններով և հնարավոր է, որ ունենան ֆինանսական հարաբերություններ այլ երկրներում։ Ի՞նչ լուծումներ կարող է ընձեռնել Պրեմիում հաճախորդներին բանկը, եթե վերջիններս ցանկանան, օրինակ, ներդրումներ իրականացնել Հայաստանից դուրս։

 

  • Պրեմիում բանկինգը այս դեպքում կարող է միջնորդ հանդիսանալ, որ իր գործընկեր միջազգային կազմակերպություններն իրականացնեն անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ պահանջի դեպքում նաև օգնեն արտերկրի բանկերում հաշիվներ բացելու և ներդրումներ իրականացնելու հարցում։

 

  • Premium Banking-ի անվանումն ինքնին ենթադրում է արտոնյալ պայմանների առկայություն, որոնց մի հատվածի մասին արդեն խոսեցինք։ Ենթադրվում է, որ Premium Banking-ի հաճախորդ լինելը ևս նշանակում է լինել արտոնյալ հաճախորդ։ Ձեր վերլուծությունների արդյունքում ո՞րն է ծառայության թիրախային խումբը:

 

  • Լինել Premium Banking-ի հաճախորդ նշանակում է ունենալ ֆինանսական առավել բարձր պահանջմունքներ։  Premium Banking-ի հաճախորդներն աչքի են ընկնում առավել մեծ թվով ֆինանսական գործարքների իրականացմամբ։ Բնականաբար, երբ դուք ավելի հաճախ եք գործարքներ կատարում, դուք չեք ուզում շատ ժամանակ վատնել դրանց վրա՝ գումարած հարմարավետության առկայության կարևորությունը։ Հաճախորդների արժեքների, հոգեբանական առանձնահատկությունների, կենսակերպի իմացությունը մեզ թույլ է տալիս արդյունավետ աշխատել նրանց հետ և կառուցել ճիշտ բիզնես մոդել։ Հենց յուրաքանչյուր հաճախորդի անհատականության ուսումնասիրության վրա է հիմնվում Premium Banking-ի ռազմավարության կառուցումը։  Premium Banking ծառայություն նախընտրող հաճախորդները կարևորում են բանկի հուսալիությունը և բարձր մակարդակի ծառայությունը: Մեր վերլուծությունների արդյունքում պարզ է դառնում, որ Premium Banking-ի հաճախորդները ժամանակն ու հարմարավետությունը գնահատող մարդիկ են՝ գործարարներ կամ ասենք պարզապես պահանջկոտ հաճախորդներ, ում համար կարևոր է գործ ունենալ վստահելի և կայուն ֆինանսական հաստատության հետ, որը հանդիսանում է ծառայությունների լայն շրջանակի մատակարար՝ հարմարավետ պայմաններով՝ թե՛ ֆինանսական առումով, թե ժամանակի տնտեսման։ Մենք, իհարկե, ունենք նաև պարզապես ապահովված հաճախորդների մի խումբ, որոնք իրենց միջոցները վստահում են IDBank-ին։ Երկու բառով՝ լինել Premium Banking-ի հաճախորդ նշանակում է ունենալ հասարակական որոշակի կայուն դիրք և ունենալ վստահելի գործարարի համբավ։
    Premium Banking-ի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող մեր սրահ կամ զանգահարել (+374 41) 47 33 33 հեռախոսահամարով, և մենք կհոգանք մնացածի մասին։
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93