Արմինֆո. Եվրահանձնաժողովն Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ առաջարկել է պատժամիջոցներ սահմանել դեպի Ռուսաստան, իբր, տեխնիկական սարքավորումներ մատակարարող չինական ընկերությունների նկատմամբ: Պատժամիջոցների ցուցակի քննարկումը տեղի կունենա մայիսի կեսերին, հաղորդել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով ներքին փաստաթուղթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ցուցակում հայտնվել են յոթ չինական ընկերություններ։ Դրանք են ՝ 3HC Semiconductors, King-Pai Technology, ինչպես նաև հոնկոնգյան Sinno Electronics, Sigma Technology, Asia Pacific Links, Tordan Industry и Alpha Trading Investments: Բոլոր ընկերություններն աշխատում են կիսահաղորդիչների, միկրոչիպերի և էլեկտրոնիկայի մշակման բնագավաառում:
"Հաշվի առնելով Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում օգտագործման համար էլեկտրոնային տարրերի առանցքային դերը <...>, հարկ է նաև որոշ ընկերություններ ներառել [պատժամիջոցների ցանկում] երրորդ երկրներում <...> , որոնք մասնակցում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի համար էլեկտրոնային բաղադրիչների մշակմանը, արտադրությանը եւ մատակարարմանը", - ասված է Եվրահանձնաժողովի պատրաստած փաստաթղթի նախագծում:
Նշվում է, որ պատժամիջոցները կտարածվեն նաև Հայաստանի մեկ ընկերության և ԱՄԷ ու Սիրիայի մի քանի ընկերությունների վրա:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը փետրվարի 21-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել էր, որ Չինաստանին հայտարարել է Ռուսաստանին զենք մատակարարելու անընդունելիության մասին՝ Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակներում Չինաստանի կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ զրույցի ընթացքում: Նրա ասելով՝ Վան Ին, իբր, հավաստիացրել է, որ Չինաստանը զենք չի մատակարարում Ռուսաստանին, բայց, ի պատասխան, հետաքրքրվել է, թե ինչու է ԵՄ-ն իրեն իրավունք համարում զենք մատակարարել Ուկրաինային։
RUB | 4.24 | -0.01 |
USD | 387.61 | 0.42 |
EUR | 431.53 | 0.90 |
GBP | 512.07 | 1.25 |
CAD | 285.13 | -0.07 |
JPY | 27.55 | -0.08 |
CNY | 54.61 | 0.05 |
CHF | 458.82 | 0.44 |