
Արմինֆո.Flyone Armenia ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթ իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրանի Շիրազ օդանավակայանում:
Ընկերության խորհրդի ղեկավար Արամ Անանյանի ասելով՝ Իրանում ինքնաթիռի վայրէջքը կապված չէ ավիացիոն անվտանգության խնդիրների հետ: Նշվել է, որ ընկերությունն ավելի ուշ հանդես կգա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:
Flyone Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2021թ. հոկտեմբերին ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի հավաստագիր: Ընկերությունը ստացել է երկնիշ IATA 3F կոդ և եռանիշ ICAO FIE կոդ:
