Երկուշաբթի, 8 Մայիսի 2023 18:20
Ալինա Հովհաննիսյան

12 տարվա դադարից հետո airBaltic ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները

12 տարվա դադարից հետո airBaltic ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները

Արմինֆո. 2023 թվականի մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթերը:

 

Ինչպես հաղորդում է "Արմենիա" միջազգային օդանավակայաններ " ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

 

Աղբյուրի համաձայն, airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով:

 

Ավիատոմսեր ձեռք բերելու և դրանց առկայության վերաբերյալ հարցերի, ինչպես նաև լրացուցի տեղեկությունների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ airbaltic.com, կամ կապվել տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ: