Արմինֆո. Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում:
Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը: Այն նշանավորվեց միասնական ծառատունկով` HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հացերի նախարարության ՄՍԾ Իջևան տարածքային կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մխիթարյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն՝ Անուշավան Մակարյանի մասնակցությամբ։
«Հավատարիմ լինելով Բանկի ռազմավարությանը` մենք պարտավորված ենք զգում մեր գործունեությամբ նպաստել երկրի կայուն զարգացմանը: Տվյալ ծրագիրն ուղղված է Տավուշի մարզում զբաղվածության խթանմանը տեխնոլոգիական հմտությունների միջոցով, իսկ զբաղվածության ապահովումը մարզերում կայուն զարգացում ապահովելու կարևոր նախապայման է»,- նշեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
«Ուրախ եմ, որ այս նախաձեռնությամբ մենք կարողացանք օգտակար լինել և՛ Իջևանի երիտասարդներին, ովքեր իրենց աշխատունակությունը բարձրացնելու և պահանջված հմտություններով զինվելու կարիք ունեն, և՛ Իջևանում գործող ՏՏ ընկերություններին, որոնց հարկավոր են ՏՏ ոլորտի նոր մասնագետներ: Ուրախությամբ պետք է նշեմ, շրջանավարտներից մի քանիսը արդեն իսկ ստացել են աշխատանքի առաջարկներ, ինչն ավելի է ոգևորում մեզ», - եզրափակեց ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 321 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։