
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մայիսի 11-ի հերթական նիստում "Վերամշակում ՝ մաքսային տարածքից դուրս" մաքսային ընթացակարգի շրջանակներում թանկարժեք մետաղներն ու թանկարժեք մետաղներով պատված մետաղները երրորդ երկրներ արտահանելու քվոտա է սահմանել:
Մասնավորապես, նախատեսվում է ոչ սակագնային քվոտա թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներով պատված մետաղների համար՝ 1200 կգ ծավալով, իսկ չմշակված արծաթի համար ՝ 5000 կգ ծավալով։ Լիցենզիայի տրամադրման, ինչպես նաև նշված քվոտայի բաշխման մասով լիազոր մարմին է ճանաչվել Էկոնոմիկայի նախարարությունը:-
