Ուրբաթ, 12 Մայիսի 2023 10:46
Ալեքսանդր Ավանեսով

ԵՄ-ը ցանկանում է 45 մլն եվրո ներդնել ստորջրյա մալուխի անցկացման համար՝ Կովկասի երկրների հետ կապը բարելավելու նպատակով

ԵՄ-ը ցանկանում է 45 մլն եվրո ներդնել ստորջրյա մալուխի անցկացման համար՝ Կովկասի երկրների հետ կապը բարելավելու նպատակով

Արմինֆո. Եվրամիությունը ծրագրում է ստորջրյա ինտերնետ-մալուխ անցկացնել Սեւ ծովով՝ Կովկասի երկրների հետ կապը բարելավելու եւ ՌԴ-ով անցնող գծերից կախվածությունը նվազեցնելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փաստաթուղթը։

 

Հաղորդագրության համաձայն, 45 մլն եվրո արժողությամբ և 1100 կմ երկարությամբ մալուխը ԵՄ անդամ երկրներին կկապի Կովկասի հետ՝ Սև ծովի միջազգային ջրերով: Փաստաթղթի համաձայն, նախագիծը նպատակ ունի նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը ցամաքային օպտիկամանրաթելային կապից, որն անցնում է Ռուսաստանի տարածքով:

 

Նախատեսվում է, մասնավորապես, մալուխային երթուղու անցկացում, որը կմիացնի Ուկրաինան Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի հետ, այնուհետև գետնի տակով Հայաստանը կապելով Ղազախստանի հետն, դուրս կգա Կենտրոնական Ասիայի այլ երկրներ: Kardessa կոչվող նախագիծը մտադիր է իրականացնել Vodafone ընկերությունը