Արմինֆո. 2023թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3.4 տրիլիոն ռուբլի, այնինչ ողջ տարվա համար պլանավորված էր շուրջ 3 տրիլիոն ռուբլի: Այդ մասին հաղորդում է տնտեսագետ, ACCESS վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը:
«Այս իրավիճակը մի կողմից պայմանավորված է պետբյուջեի ծախսային մասի ավելացմամբ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ +26%), մյուս կողմից բյուջեի նավթագազային եկամուտների կրճատմամբ (-52%), ինչն էլ իր հերթին պայմանավորված է պատժամիջոցների կիրառմամբ:
Տեսականորեն այս իրավիճակից երկու ելք կա՝ կամ պլանավորածի համեմատ կրճատել ծախսերը, կամ արժեզրկել ռուբլին: Պրակտիկայում լուծումը լինելու է այս երկուսի համակցությունը:
Այս զարգացումները իրենց բացասական հայելային անդրադարձ են ունենալու նաև մեր տնտեսության վրա: Այլ հավասար պայմաններում՝ ռուբլու արժեզրկման պատճառով նվազելու է պահանջարկը հայկական տեղական և ռեէքսպորտային արտադրանքի նկատմամբ, իսկ ՌԴ պետբյուջեի ծախսերի աճի զսպման արդյունքում նվազելու են հայաստանցի աշխատանքային միգրանտների և հայկական սփյուռքի եկամուտները, հետևաբար նաև Հայաստանյան տնային տնտեսությունների եկամուտները, ընդ որում՝ դա զուգակցվելու է նաև ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված բացասական էֆֆեկտի հետ», - գրել է տնտեագետը «Ֆեյսբուքի» իր էջում:
![]() | 4.03 | 0.03 |
![]() | 387.24 | 0.89 |
![]() | 411.87 | -1.60 |
![]() | 474.21 | -3.36 |
![]() | 287.87 | 0.19 |
![]() | 26.12 | -0.01 |
![]() | 53.99 | 0.13 |
![]() | 426.99 | -3.82 |