
Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանի բնապահպանական գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել Հոնկոնգի ֆոնդային բորսայի կողմից հրապարակված կայուն զարգացման մասին Ռուսալ-ի տարեկան հաշվետվությունում:
<Ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումը և հիմնական արտադրական գործընթացներում փակ ջրաշրջանառության ներդրումը Ռուսալ-ի առաջնահերթ խնդիրն է: 2022 թվականին ընկերությունը շարունակել է ներդնել ջրօգտագործման նվազեցման և փակ ջրաշրջանառության ապահովման լավագույն փորձը իր ձեռնարկություններում, այդ թվում ՝ շոգ չորային երկրների ջրային ռիսկի բարձր գոտիներում, մասնավորապես, Հայաստանի "ԱՐՄԵՆԱԼ" ձեռնարկությունում", - ասվում է հաշվետվության մեջ։ Նշենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ում ներդրվել է ջրաշրջանառության փակ հանգույց, որը պաշտպանում է արտադրությունը ջրամատակարարման արտաքին ընդհատումներից, ինչը նվազագույնի է հասցնում տեխնիկական ջրի սպառումը: