
Արմինֆո. Այսօր՝ մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթը: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
«Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airbaltic.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում:
