Արմինֆո.Կոնվերս Բանկն ամփոփել է MC Woman’sCard քարտապանների համար արշավի արդյունքները՝ հաղթողներին հանձնելով արժեքավոր մրցանակներ:
Արշավին մասնակցել են Բանկի Մոբայլ հավելվածի օգտատեր, Mastercard Woman’sCard բոլոր քարտապանները: Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով և կազմակերպված միջոցառման ժամանակ ստացել մրցանակները՝ Միջերկրական ծովով ճամփորդության ուղեգիր երկու անձի համար, 2 Apple watches Ultra Series, 3 Fujifilm Instax Mini 11, 3 Xiaomi power bank, 5 Xiaomi LED makeup mirror:
«Ինձ հաջողակ եմ համարում, միշտ դրական եմ տրամադրվում, և հաճախ կյանքը զարմացնում, ուրախացնում է իր անակնկալներով: Կոնվերս Բանկի այս մրցանակը մեծ ոգևորություն պարգևեց: Ո՞վ չի երազում մեկնել ճամփորդության՝ այն էլ անվճար: Այս անգամ բախտն ինձ ժպտաց: Համոզված եմ, որ Կոնվերս Բանկն այուհետ ևս այսպիսի անակնկալներ է մատուցելու հավատարիմ հաճախորդներին»,-իր խոսքում ասել է գլխավոր մրցանակակիր Նարինե Հայրապետյանը:
Բանկում նշվել է, որ հաճախորդների խրախուսման արշավները լինելու են շարունակական՝ ընդգրկելով հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ: Դրանցից առաջինի մասին Կոնվերս Բանկը կհայտարարի առաջիկա օրերին:
![]() | 4.03 | 0.03 |
![]() | 387.24 | 0.89 |
![]() | 411.87 | -1.60 |
![]() | 474.21 | -3.36 |
![]() | 287.87 | 0.19 |
![]() | 26.12 | -0.01 |
![]() | 53.99 | 0.13 |
![]() | 426.99 | -3.82 |