Երկուշաբթի, 22 Մայիսի 2023 17:02

C-POS արշավ. վճարումների ընդունում արտոնյալ պայմաններով ու բիզնես քարտ

C-POS արշավ. վճարումների ընդունում արտոնյալ պայմաններով ու բիզնես քարտ

Արմինֆո.Կոնվերս Բանկը փոքր և միջին ձեռնարկատերերի համար հանդես է գալիս հատուկ առաջարկով և հայտարարում է խրախուսման արշավ՝ C-POS հավելվածից օգտվողներին առաջարկելով նոր հնարավորություններ, ավելի շահավետ դարձնելով անկանխիկ վճարումների ընդունման այդ գործիքի կիրառումը:

Մասնավորապես, տնտեսավարողները մինչև 15.07.2023թ Android հեռախոսներում ներբեռնելով և Բանկի հետ պայմանագրի կնքումից հետո ակտիվացնելով C-POS -ը՝

- Մինչև հուլիսի 31-ը կկարողանան անկանխիկ վճարումներ ընդունել 0% միջնորդավճարով (ուշադրություն՝ գործում է սահմանափակում),

- Ըստ ցանկության կստանան Visa Business քարտ՝ 0% տարեկան սպասարկման վճարով քարտի գործողության ողջ ընթացքում:

Մանրամասները՝ 010-511-211 կամ այստեղ