
Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. հունիսի 27-ից թռիչքներ կիրականացնի Մարսել-Երևան-Մարսել երթուղով:
Ինչպես հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրերին: Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընրության կայքում՝ transavia.com:
Transavia-ն նիդերլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ ։ Հիմնված է Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանում: Ունի Transavia France դուստր ստորաբաժանում: Ավիաընկերության գլխամասային գրասենյակ գտնվում է նաև Հարլեմմերմեր քաղաքի Սխիպհոլ օդանավակայանում։
Transavia ավիաընկերությունը Նիդերլանդներում ունի հինգ հիմնական հանգույց՝ Ամստերդամի, Ռոտերդամի, Գրոնինգենի, Մաստրիխտի և Էյնդհովենի օդանավակայանները, որտեղից փոխադրողը կանոնավոր և սեզոնային չվերթներ է իրականացնում Ավստրիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իտալիայի, Իսպանիայի, Մարոկկոյի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի քաղաքներ: Իսկ Transavia France դուստր ընկերությունն իր հանգույցն ունի Փարիզի Օրլի օդանավակայանում։
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

