Երեքշաբթի, 23 Մայիսի 2023 16:14
Մարիաննա Մկրտչյան

Wildberries-ը կնվազեցնի սեփական առեւտրային միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համար

Wildberries-ը կնվազեցնի սեփական առեւտրային միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համար

Արմինֆո. Մայիսի 24-ից Wildberries-ը կնվազեցնի սեփական առեւտրային միջնորդավճարը 2%-ից՝ տեղական ձեռներեցների համար, որոնք առցանց հարթակում իրացնում են կենցաղային տեխնիկա եւ էլեկտրոնիկա. ռոբոտ-փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսոլի, խոհանոցային տեխնիկա, ընդհանուր առմամբ, ավելի քան 500 իր։

 

Ինչպես հաղորդում է Wildberries-ի մամուլի ծառայությունը, առանձին կատեգորիաներում, օրինակ, նոութբուքերի և սմարթֆոնների վաճառքի դեպքում, նվազագույն միջնորդավճարը կկազմի 3% ՝ անկախ վաճառքի մոդելից:

 

"Հայաստանի գործարարներին այդ միջոցը թույլ կտա կրճատել առցանց բիզնես վարելու իրենց ծախսերը մարկետփլեյսում։ Արդյունքում՝ նրանք կկարողանան ընդլայնել երկրի բնակիչների համար սարքավորումների և էլեկտրոնիկայի տեսականին մատչելի գներով, այն հատվածում, որտեղ այժմ գնորդների համար առաջարկների ամենամեծ դեֆիցիտն է նկատվում։ Ի վերջո, դա թույլ կտա վաճառողներին մեծացնել գնման լոյալությունը եւ ավելացնել իրենց եկամուտները", - նշել են ընկերությունում։