
Արմինֆո.: Այսօր՝ մայիսի 24-ին, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն,
հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:
Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:
