Արմինֆո.«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կիրականացնի անվանական արժեկտրոնային դրամային (ծածկագիր՝ AMFNCAB2EER0) եւ դոլարային (ծածկագիր՝ AMFNCAB2FER7) պարտատոմսերի տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող եւ շուկա ստեղծող։
Ինչպես հայտնել են բանկից, պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով մայիսի 30-ից հունիսի 2-ը, ամեն օր, ժ․ 11։00-13։30։
Նշվում է, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 50 հազ. ՀՀ դրամ է, ընդհանուր ծավալը՝ 800,000,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 13%, իսկ դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը` $100, ընդհանուր ծավալը՝ $2,000,000, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.5%։
«Թե դրամային, թե դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է։ Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ։
Հարցերի դեպքում զանգահարել 010 59 23 01, 010 59 23 23 հեռախոսահամարներով:
RUB | 4.03 | 0.06 |
USD | 387.17 | 0.02 |
EUR | 423.33 | -0.17 |
GBP | 505.68 | -1.14 |
CAD | 281.27 | -0.56 |
JPY | 25.97 | -0.04 |
CNY | 54.78 | 0.07 |
CHF | 451.25 | 0.24 |