Երկուշաբթի, 5 Հունիսի 2023 16:58
Ալեքսանդր Ավանեսով

ԵՄ հաստատման փուլում են Հայաստանում իրականացման ենթակա 86,3 մլն եվրոյի նախագծեր․ Միրզոյան

ԵՄ հաստատման փուլում են Հայաստանում իրականացման ենթակա 86,3 մլն եվրոյի նախագծեր․ Միրզոյան

Արմինֆո. Ներկայումս Եվրոպական միության հաստատման փուլում են գտնվում Հայաստանում իրականացման ենթակա 86,3 մլն եվրո գումարի նախագծեր: Այդ մասին հունիսի 5-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովների նիստում, որտեղ քննարկվում էր 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը։

 

Նրա խոսքով  2022 թվականին Եվրոպական միության կողմից արդեն հաստատվել են 195,7 մլն եվրոյի ծրագրեր։ Մեծ աշխատանք է կատարվել Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի չորրորդ հատվածի (Քաջարան-Սիսիան) կառուցման համար շուրջ 900 մլն եվրոյի ֆինանսավորման  ուղղությամբ։ Այդ Ճանապարհահատվածի ֆինանսավորումը դեռևս հաստատման փուլ չի մտել։

 

Նախարարը նաև հաղորդել է, որ աշխատանք է տարվում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: ԵՄ երկրների մեծ մասը ըմբռնումով է մոտենում այդ հարցին, բայց պետք է հասկանալ, որ ԵՄ-ում որոշումները կայացվում են փոխհամաձայնության հիման վրա։ "Եթե ուղիղ խոսենք, ապա կարելի է ասել, որ խոսքը կոնսենսուսի մասին է ՝ մինուս 1, բայց աշխատանքը շարունակվում է", - ասել է ՀՀ ԱԳ նախարարը: