
Արմինֆո. Հայաստանում լավ է ընթանում պետական պարտատոմսերի դիլինգը, մենք ունենք լավ դիլերներ, բայց, ցավոք, մենք չունենք ներդրումային բանկիրներ, որոնք կկարողանային համոզել գործարար սուբյեկտներին թողարկումներ կատարել։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
Այս առումով՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նման խնդիրներ կարելի է տեսնել նաև փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրներում, այդ թվում՝ Սլովենիայում, Բուլղարիայում, Սլովակիայում և այլն, որտեղ մարդկային կապիտալի խնդիր կա: Բացի այդ, Եգանյանը նկատել է, որ մեր երկրում հնարավորություններ չեն ստեղծվել, իսկ պայմաններն անհրապույր են նման գործունեության համար: "Քանի որ այդ նույն մարդիկ 10 անգամ ավելի շատ են վաստակում, օրինակ, Լոնդոնում կամ Նյու Յորքում",-պարզաբանել է AMX - ի ղեկավարը:
Խոսելով AMX-ի դերի մասին այս առնչությամբ՝ Եգանյանը նշել է, որ բորսան կազմակերպություն է, որն ստեղծում է տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ։ "Մենք, նույնիսկ, մեկ քայլ ավելի ենք արել, քան մեզանից պահանջվում է", - նշել է նա: Այս առումով բորսայի ղեկավարը մատնանշել է AMX Trader հարթակը, որը գործարկվել է 2023 թվականի մարտին։ Նա պարզաբանել է, որ դա իրենից ներկայացնում է տեխնոլոգիա, որի միջոցով վերջնական ներդրողները հնարավորություն ունեն տեսնել բորսայի բոլոր գործընթացները, մշակել եւ ներդնել բորսայական ապրանքների եւ գործիքների նոր տեսակներ: