
Արմինֆո.Տարվա ընթացքում կգրանցվի արտահանման և ներմուծման ծավալների որոշակի նվազում։ Նման կանխատեսում է արել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա պարզաբանել է, որ դա տեղի կունենա մատակարարման երկրում գործընկեր երկրի արտադրանքի իրացման պահանջների խստացման ֆոնին՝ վերաարտահանման արգելքի առնչությամբ։
"Մենք տեսնում ենք, որ գործընկեր երկրների միջազգային ֆիրմաներն ավելի հաճախ են պահանջում այն բանի հաստատում, որ իրենց արտադրանքն իրացվելու է մեր երկրի տնտեսության իրավասության ներքո և չի գնա վերաարտահանման։ Այս տեսանկյունից, կարծում եմ, որքան ավելանան վերահսկողության մեխանիզմները, այնքան կտեսնենք, թե ծավալով, թե քանակով կկրճատվեն վերաարտահանման գործարքները", - բացատրել է Գալստյանը, նշելով, որ, համապատասխանաբար, կնվազեն Հայաստանի ուղղությամբ արտահանման և ներմուծման ծավալները։