Արմինֆո. Կենտրոնական բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսության աճի ներուժը, ինչը պայմանավորված էր կապիտալի որակի բարելավմամբ, որակյալ աշխատուժի ներգրավմամբ և ընդհանուր գործոնային արտադրողականության որոշակի աճով (Total factor productivity): Այդ մասին, այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
Խոսելով ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցության մասին՝ նա նշել է, որ արտաքին պարտքը որոշակի առումով նվազել է, ինչը պայմանավորված է եղել արժութային բաղադրիչով և դրամի ամրապնդմամբ ։
Գալստյանը հաղորդել է, որ այս շաբաթ Ֆինանսների նախարարության գործընկերների հետ հանդիպում է տեղի ունենալու սթրես-թեստերի նման աշխատանք կատարելու համար՝ ՀՆԱ-ի նկատմամբ դոլարային եւ դրամային արտահայտությամբ պարտքի ակնկալվող հարաբերակցությունը հասպանալու նպատակով:
Ընդ որում, ի թիվս այլ բաների, ԿԲ ղեկավարը մակրոտնտեսական տեսանկյունից առավել կարեւոր ձեռքբերում է համարել բյուջետային կանոնների խիստ պահպանումը, որոնք ընդունվել են կառավարության կողմից: "Սա լավագույն երաշխիքն է՝ հաստատելու, որ մեր մակրոտնտեսական քաղաքականությունը ճկուն է ։ Իհարկե, մենք կարող ենք բուֆերներ ձևավորել, բայց կարծում եմ, որ ոչինչ չի կարող փոխարինել ճիշտ քաղաքականությանը", - ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական Բանկը նախօրեին բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 5,8%-ից մինչչեւ 6,9% (2022 թվականի փաստացի 12,6% աճի դիմաց) ։ ԿԲ ղեկավարը պարզաբանել է, որ տնտեսության կանխատեսվող աճի բարելավումը պայմանավորված է ծառայությունների ոլորտի և շինարարության ոլորտի աճի առաջանցիկ տեմպերով: Դրանից քիչ առաջ Համաշխարհային բանկն իր հունիսյան կանխատեսմամբ բարելավել էր Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի սպասումները ՝ նախկին 4,1%-ից մինչեւ 4,4%, և 2024-2025թթ. ակնկալում է տեմպերի արագացում մինչև 4,8-5%: Արժույթի միջազգային հիմնադրամը, թարմացնելով իր կանխատեսումը հունիսին, անփոփոխ է թողել նախկին սպասումները, մասնավորապես, 2023 թվականի համար կանխատեսելով Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճ ՝ 2024 թվականին տեմպերի աննշան դանդաղումով՝ մինչև 5%: Մեկ ամիս առաջ ՝ մայիսին, իր կանխատեսումը թարմացրել է նաեւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, բարելավելով 2023 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի սպասումները՝ 4%-ից մինչև 5%՝ տեմպերի պահպանմամբ նաև 2024 թվականին: