Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023 18:50
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում, իսկապես, կա տնտեսավարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր. Փաշինյան

Հայաստանում, իսկապես, կա տնտեսավարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր. Փաշինյան

Արմինֆո.Հայաստանում իսկապես կա տնտեսվարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր: Այդ մասին հունիսի 14-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական ժամի ընթացքում  պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին։

 

Վարչապետի խոսքով ՝ այդ մեքենայությունների առնչությամբ կան քրեական գործեր, անգամ՝ կալանավորվածներ։ Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում երկրի պետական բյուջեում վերականգնվում են զգալի ֆինանսական ռեսուրսներ։ Բացահայտվել են նաև այդ մեքենայությունների շղթաները ։ Ելնելով հայտնաբերած իրավախախտումներից ՝ ՀՀ կառավարությունում արդեն կան նման երևույթները բացառելուն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ։ <Կառավարությունը ԱԱՀ-ի շրջանակներում սուբսիդավորում է այն ընկերությունների ծախսերը, որոնք գույք են ձեռք բերում իրենց կարիքների համար, բայց կան նաև անձինք, որոնք նմանատիպ գործարքների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են ներկայացնում՝ կառավարությունից հետվճարներ ակնկալելով: Ստանալը՝  ստանում են, բայց նման գործողություններով հեռու չեն գնա, և այդ անձանց վերջնակետը կլինի քրեակատարողական հիմնարկը>, - ասել է Փաշինյանը։