Ուրբաթ, 16 Հունիսի 2023 11:57
Մարիաննա Մկրտչյան

Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ

Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ

Արմինֆո.Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երևան - Էր Ռիադ երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flynas.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: