Ուրբաթ, 23 Հունիսի 2023 16:38

Converse Mobile-ում ներդրվել է բաժանորդագրությունների կառավարման գործիք

Converse Mobile-ում ներդրվել է բաժանորդագրությունների կառավարման գործիք

Արմինֆո.Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար հասանելի է դարձել բաժանորդագրությունների կառավարման Visa Stop Payment Service-ը (VSPS)՝ ավելի հեշտ, արագ դարձնելով բաժանորդագրությունների կառավարումը, ինչպես նաև հնարավորություն տալով կանխել ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից բաժանորդագրությունների դադարեցման միջոցով:

 

Բաժանորդագրությունների կառավարման Visa Stop ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Converse Mobile հավելվածում Visa քարտի կարգավորումներից ընտրել «Կառավարել բաժանորդագրությունները» բաժինը: Այստեղ ներկայացված են տվյալ քարտի հետ կապված բոլոր բաժանորդագրությունները, և ցանկության դեպքում հաճախորդը կարող է դադարեցնել կամ ակտիվացնել դրանք: 

 

Ծառայությունից օգտվելու և բաժանորդագրությունների ցանկում փոփոխությունների համար բավարար է մի քանի վայրկյանը:

 

Տեսանյութն՝ այստեղ

 

Մանրամասները՝ conversebank.am, 010 511-211