Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 17:10
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Կորեայի զարգացման ինստիտուտի պատվիրակության հետ

Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Կորեայի զարգացման ինստիտուտի պատվիրակության հետ

Արմինֆո. Հունիսի 25-ին էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Հարավային Կորեայից ժամանած բարձրաստիճան պատվիրակությանը, որի ընթացքում քննարկվել են Կորեայի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության, վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  2004 թվականին ՀՀ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը (MOEF) և Կորեայի զարգացման ինստիտուտը (KDI) մեկնարկել են Գիտելիքների փոխանակման ծրագիր (KSP) համապարփակ խորհրդատվական նախագիծը։  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2022-2023 թթ․ KSP-ի հետ համատեղ իրականացնում է «Նորարար ՓՄՁ-ների բացահայտման և խթանման սերտիֆիկացման համակարգ» ծրագիրը։

«Սկսած 2022 թ․ նոյեմբեր ամսից հայ և կորեացի փորձագետներն ուսումնասիրել են տարբեր ոլորտները ներկայացնող նորարար ՓՄՁ-ներին, նրանց աջակցող կառույցների գործունեությունը, աջակցության տեսակները և խթանման մեխանիզմները, ապագա հնարավորությունները, որը վերջնական հաշվետվության տեսքով ներկայացրել են հադիպման ընթացքում», - ասվում է հաղորդագրությունում։