Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 10:09
Ալեքսանդր Ավանեսով

Transavia ավիաընկերությունը գործարկել է Մարսել-Երևան -Մարսել երթուղով չվերթեր

Transavia ավիաընկերությունը գործարկել է Մարսել-Երևան -Մարսել երթուղով չվերթեր

Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. հունիսի 27-ից մեկնարկել է Մարսել-Երևան – Մարսել երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրության համաձայն, չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում: