Արմինֆո. Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականը (ՎԲԳ) b2-ից b1:
Բանկի հաղորդագրության համաձայն, գործակալությունը վերահաստատել է Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը՝ բարելավելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն», ինչը վկայում է, որ Բանկը կպահպանի իր հիմնարար ցուցանիշների կայունությունն առաջիկա 12-18 ամսվա ընթացքում:
«Moody’s միջազգային հեղինակավոր գործակալության կողմից Կոնվերս Բանկի ՎԲԳ և երկարաժամկետ ավանդների հեռանկարի բարելավումը վկայում է Բանկի ակտիվների որակի բարելավման և կապիտալի կայունության, ինչպես նաև Կոնվերս Բանկի կողմից իրականացվող միջոցառումների և աշխատանքների արդյունավետության մասին: Վստահեցնում ենք, որ Բանկի ֆինանսական կայունության ամրապնդումը, իրացվելիության մակարդակի բարձրացումը, Բանկի ակտիվների բարձր որակի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքն է»,- այս կապակցությամբ ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
ՎԲԳ գնահատականի վերանայումը հիմք է հանդիսացել նաև Բանկի Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշի՝ B1-ից Ba3 և Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականի՝ B1(cr)-ից Ba3(cr) մակարդակի բարձրացնելու համար:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |