Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 14:17
Ալեքսանդր Ավանեսով

Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ

Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ

Արմինֆո. Օգոստոսի 1-ից սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ: Այդ մասին հունիսի 29-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա հավելել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացվի հունիսի 30-ին ՀԾԿՀ նիստի ընթացքում:  Բաղրամյանի հհավաստմամբ,  դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը դրական է ազդել գազի գնի վրա։ <Փոխարժեքի դրական արդյունքը մեզ հնարավորություն կտա գազամատակարարման համակարգում իրականացնել ներդրումային ծրագիր: Խոսքը, մասնավորապես, Երևանի գազամատակարարման համակարգի արդիականացման մասին է, որը նախատեսում է մայրաքաղաքի բոլոր գազաբաշխիչ կայանների փոխարինում նորերով, ինչպես նաև՝ նոր գազատարի կառուցում: Արդյունքում՝ Երևանում սպառվող գազի ծավալը կկրկնապատկվի", - հայտարարել է ՀԾԿՀ նախագահը։

Նա նաև նշել է, որ գազի գինը կպահպանվի նախկին մակարդակի վրա, քանի որ փոխարժեքով պայմանաավորված գնի իջեցումը կարող է շատ ռիսկային լինել, նույնիսկ, ամռան ամիսներին: Ըստ ՀԾԿՀ ղեկավարի ՝ ամռանը գազի սպառում գրեթե չկա, այն նվազում է երեք, նույնիսկ,  չորս անգամ։ "Փոխարժեքի հաշվին ինչ-որ նվազեցում անել, իսկ հետո աշնանը կամ ձմռանը, եթե փոխարժեքի աճ ունենանք, դա շատ ավելի վատ կանդրադառնա բնակչության համար սահմանված սակագնի վրա", - ասել է Բաղրամյանը:

Նա նաև հաղորդել է, որ գազ սպառողների 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազման դրական արդյունքից: Խոսքը խոշոր սպառողների մասին է, իսկ շարքային բնակչի համար սահմանվել է գազի դրամային սակագին։