Արմինֆո. Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշները։ Մասնավորապես` բանկի վարկանիշի հեռանկարը «բացասականից» փոխվել է «կայունի», իսկ ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment) b1-ից բարձրացվել է ba3-ի։
Վարկանիշի b1-ից ba3-ի բարձրացումը կապված է կորոնավիրուսային համավարակի ողջ ընթացքում Արդշինբանկի ակտիվների կայուն որակի և վերջին երկու տարվա ընթացքում կապիտալի համարժեքության և շահութաբերության զգալի բարելավման հետ:
Ըստ Moody's-ի վարկանիշի գնահատման՝ Արդշինբանկի կայուն կատարողականը վկայում է նրա բարձր շահութաբերության, հաճախորդների թվի աճի և տպավորիչ ֆինանսական արդյունքների մասին: Հատկանշական է, որ Արդշինբանկի կապիտալի դիրքը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդվել է: Moody's-ի վարկանիշի այս բարձրացումներն ընդգծում են Արդշինբանկի ամուր ֆինանսական դիրքը և ռիսկերի խելամիտ կառավարման գործելակերպը:
Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների (Moody's, Standard & Poor's և Fitch) կողմից շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |