Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 18:08
Նաիրա Բադալյան

Կառավարությունը մտադիր է գերազանցել Սեւանից ջրառի թույլատրելի չափաքանակը

Կառավարությունը մտադիր է գերազանցել Սեւանից ջրառի թույլատրելի չափաքանակը

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2023 թ. բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 240 մլն մ3: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: