
Արմինֆո. Տավուշի մարզում տեղի է ունեցել "Իննոիջևան" նորարարական հանգույցի պաշտոնական բացումը, որն ունի կրթական և բիզնես բաղադրիչներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ աղբյուրի, բացումը տեղի է ունեցել հունիսի 30-ին Իջևանում տեղի ունեցած "Պետություն - մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ" խորագրով պանելային քննարկման շրջանակում:
Միջոցառումը կազմակերպվել էր Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ: "Պետական և մասնավոր գործընկերության հատվածում առկա է մեծ ներուժ՝ երկրում գործարար միջավայրի բարելավման համատեքստում։ Մենք կազմակերպել ենք այս քննարկումները, որպեսզի վեր հանենք բիզնեսի խնդիրները և անցնենք դրանց լուծմանը", - ասել է նախարարը։
Քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Տավուշի մարզպետարանի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: