
Արմինֆո. Visa-ն հայտարարում է «She's Next» թվային համայնքային հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների կին ձեռներեցների համար։ Հարթակը ստեղծվել է Emerging Europe-ի հետ համատեղ, որը տարածաշրջանում գործունեության պատկառելի փորձ ունեցող հեղինակավոր կենտրոն է։
Visa-ի եւ Emerging Europe-ի համատեղ հաղորդագրության համաձայն, հարթակի նպատակն է համախմբել տարբեր երկրների կին ձեռներեցներին եւ նպաստել նրանց միջեւ գործնական կապերի հաստատմանը, փորձի փոխանակմանն ու միջազգային բիզնեսի ընդլայնմանը:
«Visa-ի «She’s Next Empowered» նախաձեռնություը ոչ միայն հզորացման, այլև համախոհ հավակնոտ կանանց համայնքի ստեղծման մասին է», - նշել է Visa-ի ավագ փոխնախագահ, 17 երկիր ներառող տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Վիրա Պլատոնովան։
«Կանանց ձեռներեցությանը նվիրված միջազգային միջոցառումներ անցկացնելով՝ մենք նկատեցինք մի հետաքրքիր մանրուք. տարբեր երկրներից «She’s Next»-ի շրջանավարտներն ունեն ընդհանուր հետաքրքրությունների եւ արժեքների հիման վրա միավորվելու հակում: Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի կին գործարարների շրջանում 2022 թվականին Visa-ի եւ Emerging Europe-ի համագործակցությամբ անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ հարցվածների 85 տոկոսը կմիանա ձեռներեցների միջազգային համայնքին: Այսպիսով, մենք ստեղծեցինք այն, որպեսզի նրանք կիսվեն իրենց լավագույն փորձով, սովորեն միմյանցից եւ աճեն որպես առաջնորդներ: Կարծում եմ, որ «She’s Next» թվային համայնքային հարթակը հեղափոխական նշանակություն կունենա Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի բոլոր գործարար կանանց համար», - հավելել է Visa-ի ավագ փոխնախագահը։
Վեբկայքը, որտեղ տեղակայված է հարթակը, պարունակում է բազմազան բովանդակություն եւ հասանելի է բոլորի համար: Կանայք կարող են գտնել ոգեշնչում եւ ավելին իմանալ առաջնորդության, կին ձեռներեցների ու օգտակար հմտությունների մասին: Վեբկայքը պարբերաբար թարմացվում է Emerging Europe-ի հետ համատեղ ստեղծված օգտակար բովանդակությամբ՝ փոդքասթեր, հարցազրույցներ, տարբեր ոլորտների փորձագետների գործնական խորհուրդներով հոդվածներ եւ այլն:
Թվային համայնքային հարթակը, որը գրանցված օգտատերերի համար վեբկայքի մաս է կազմում, ներառում է մասնագիտական սոցիալական ցանցի բոլոր գործառույթները՝ լրահոս, հետաքրքրությունների խմբեր եւ գրառումների տեղադրման ու հաղորդագրությունների փոխանակման գործիքներ։ Հարթակը կին առաջնորդներին եւ ձեռներեցներին թույլ կտա շփվել միմյանց հետ, փնտրել գործարար կապեր, մատակարարներ կամ ներդրողներ եւ զարգացնել իրենց սեփական ապրանքանիշը:
«She's Next» թվային համայնքային հարթակը օգտատերերին հնարավորություն կտա՝
գրանցվելիս լրացնել մանրամասն հարցաթերթիկ՝ նշելով իրենց ծագման երկիրը, ինչպես նաեւ հետաքրքրության երկրները, մասնագիտական դաշտը եւ հարթակից օգտվելու նպատակները՝ համայնքի մենեջերից նպատակային օժանդակություն ստանալու համար.
գտնել բիզնես գործընկերներ.
զարգացնել սեփական ապրանքանիշը եւ բարձրացնել իրենց բիզնեսի մասին իրազեկվածության մակարդակը, հրապարակել գրառումներ ու նյութեր.
գտնել մենթորներ եւ սեփական գիտելիքներով ու փորձով կիսվելու ցանկության դեպքում ինքզինքը դառնալ մենթոր.
մասնակցել քննարկումների, վեբինարների, միջոցառումների.
տեղեկանալ իրենց երկրում եւ այլ երկրներում Visa-ի «She's Next Empowered» նախաձեռնության միջոցառումների եւ հնարավորությունների մասին:
Հարթակի յուրաքանչյուր նոր անդամ կկարողանա նաեւ շփվել համայնքի մենեջերի հետ, որը կօգնի նրան կողմնորոշվել համայնքի ներսում, գտնել հետաքրքրող խմբեր եւ հաստատել ծանոթություններ, ինչպես նաեւ կիսվել օգտակար նյութերի հղումներով:
«She’s Next» թվային համայնքային հարթակը բաց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռներեցությամբ՝ սկսած նրանցից, ովքեր ունեն բիզնես գաղափար, բայց դեռ չունեն գոյություն ունեցող բիզնես, մինչեւ ստարտափների սեփականատերեր եւ կայացած բիզնեսներ ղեկավարող կանայք:
Ավելին իմանալու եւ միանալու համար այցելեք shesnext.emergingeurope.org։
Emerging Europe-ը Լոնդոնում տեղակայված աճի կենտրոն է, որը պետական եւ մասնավոր կազմակերպություններին հնարավորություն է տալիս զարգանալ եւ ընդլայնվել միջազգային մակարդակով: Մեր առաքելությունն է խթանել կայուն աճը Եվրոպայի զարգացող շուկա ունեցող երկրներում: Մենք հուսալի գործընկեր ենք նրանց համար, ովքեր ցանկանում են կողմնորոշվել կամ աճ արձանագրել տարածաշրջանում: Խորքային վերլուծության, շուկայի ուսումնասիրության, հետազոտությունների, ծրագրերի եւ գրավիչ բովանդակության միջոցով մենք օգնում ենք բիզնեսներին, կառավարություններին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարգավաճել: Մենք նրանց տրամադրում ենք նպատակային տեղեկատվություն, հասանելիություն ենք ապահովում առ հիմնական շահագրգիռ կողմերն ու տվյալները՝ ճիշտ բիզնես որոշումներ կայացնելու համար: Մեր Emerging Europe առցանց հարթակը տարածաշրջանի վերաբերյալ անգլալեզու վերլուծական նյութերի ամենահայտնի աղբյուրն է աշխարհում:
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com վեբկայք: