
Արմինֆո. ՀՀ կատարած այցի շրջանակներում 2023 թվականի հունիսի 29-ին ճանաչողական նպատակով ՀԱԷԿ էր այցելել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովը:
ՀԱԷԿ-ի հաղորդագրության համաձայն, տեխնիկական շրջայցի ընթացքում Տ. Կուպչիկովի ղեկավարած պատվիրակությունը տեղում ծանոթացել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման շրջանակներում իրականացված մեծամասշտաբ աշխատանքներին: Հաջորդիվ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներին, հեռանկարային նախագծերին, ինչպես նաև էներգետիկ ոլորտին առնչվող այլ հարցեր:
RUB | 4.87 | -0.03 |
USD | 377.97 | 0.27 |
EUR | 448.20 | 2.82 |
GBP | 514.19 | 1.35 |
CAD | 276.90 | 0.90 |
JPY | 24.12 | 0.06 |
CNY | 54.58 | 0.15 |
CHF | 489.28 | 3.68 |

