Արմինֆո. Երևանում բնակարանների գները 2023թ. մայիսին աճել են տարեկան 7,7% - ով ՝ մինչեւ 416,7 հազ.դրամ/1 քմ։ Ընդ որում, մայրաքաղաքի բնակարանների առքուվաճառքի գործարքները տարեկան կտրվածքով կրճատվել են 35,7% - ով՝ մինչեւ 702։ Այս մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։
Երևանում բնակարանների ամենաբարձր գներն ավանդաբար պահպանում է Կենտրոն համայնքում՝ միջինը 815.2 հազ.դրամ/1 քմ (տարեկան աճը ՝ 10.2%): Հաջորդը Արաբկիրն է, որտեղ բազմաբնակարան շենքերի գներն արձանագրվել են 573.1 հազ.դրամ/1քմ մակարդակում (տարեկան աճը ՝ 9.7%): Առաջատարների եռյակը եզրափակում է Դավիթաշենը՝ 420.2 հազ. դրամ / 1 քմ (տարեկան աճը ՝ 10.5%):
Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ բնակարանի քառակուսի մետրի գինը կազմել է միջինը 210.1 հազ.դրամ/1քմ, տարեկան 3.8% աճով:
Երևանում 2023թ. մայիսին, ընդհանուր առմամբմ կնքվել է անշարժ գույքին առնչվող 5225 գործարք, ինչը 18.8% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գործարքների ընդհանուր թվից առքուվաճառքին բաժին է ընկնում 23%-ը կամ 1204 գործարք՝ տարեկան 27,7% անկմամբ:
Բնակարանների առքուվաճառքի գործարքներին պատկաանում է առյուծի բաժինը՝ 58,3% ՝ տարեկան 35,7% անկմամբ, որին հաջորդում են առաանձնատներին առնչվող գործարքները՝ 12,5% (տարեկան անկումը ՝ 21,4%), ավտոտնակներին անռչվող գործարքները՝ 12,3% (տարեկան անկումը ՝ 4,5%), հողամասերին առնչվող գործարքները՝ 8,9% (տարեկան անկումը ՝ 6,9%), հասարակական նշանակության շենքերին առնչվող գործարքները՝ 7,1% (տարեկան անկումը ՝ 9,5%), արտադրական նշանակության գործարքները՝ 0,7% (տարեկան անկումը ՝ 40%)։
Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում կնքվել է անշարժ գույքի վարձակալության 598 գործարք, ինչը 11.2% - ով բարձր է տարեկան վաղեմության ցուցանիշից:
Ընդհանուր առմամբ, 2023թ. մայիսին Հայաստանում կատարվել է անշարժ գույքին առնչվող 18 176 գործարք, ինչը 2% - ով բարձր է տարեկան վաղեմության ցուցանիշից: Ընդհանուր թվից առքուվաճառքի գործարքներին բաժին է ընկնում 24,3% կամ 4408 (տարեկան 13,1% անկմամբ), իսկ վարձակալության գործարքներին ՝ 5,5% կամ 1013 (տարեկան 11,8% աճով):