Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 10:41
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են անշարժ գույքի ոլորտում Կիպրոսի Leptos Estates խոշոր ընկերության հետ համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են անշարժ գույքի ոլորտում Կիպրոսի Leptos Estates խոշոր ընկերության հետ համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 13-ին ընդունել է կիպրոսցի խոշոր գործարար, «Leptos Estates» ընկերության համանախագահ Պանտելիս Լեպտոսին: Նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները։

Նշենք, որ Leptos Estates ընկերությունը Leptos Group ընկերությունների խմբի անդամ է և Կիպրոսում ու հունական կղզիներում ավելի քան 57 տարվա պատմություն ունեցող առաջատար կառուցապատող է: Ընկերությունն ունի ներկայացուցչություններ և վաճառքի գրասենյակներ աշխարհի ավելի քան 75 երկրներում: Leptos Estates-ը լայնածավալ ներդրումներ է կատարում հողամասերի գնման և արդյունավետ վաճառքից հետո սպասարկման ոլորտում: Հանդիսանալով Կիպրոսի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկը՝ Leptos Group-ը զբաղվում է նաև բնակելի և առևտրային անշարժ գույքի շինարարությամբ, անշարժ գույքի կառավարմամբ, զբոսաշրջությամբ, առողջապահությամբ, կրթությամբ, քաղաքացիության և կացության թույլտվության տրամադրման ծառայություններով:-