13:41
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 13:41

ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշել է Մետալուրգի օրը

ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշել է Մետալուրգի օրը

Արմինֆո. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություներից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կառույցում է, նշել է իր մասնագիտական տոնը՝ Մետալուրգի  օրը։ Այդ մասին ասվում է ԱՐՄԵՆԱԼ-ի հաղորդագրությունում:

«Մեր ձեռնարկությունը չի ունեցել անհոգ շրջաններ։ Բայց ամեն անգամ ընդհանուր ջանքերով մենք գտել ենք լուծումներ, հաղթահարել դժվարությունները և մղվել դեպի առաջ։ Հավատում եմ, որ այդպես կլինի միշտ, քանի որ աշխատանքային կոլեկտիվը վերածվել է համախումբ հզոր օրգանիզմի, որի բոլոր ստորաբաժանումները գործում են համաժամանակյա», - հայտարարել է ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը։

Մետալուրգի օրվա պատվին գործարանի լավագույն աշխատողների մի խումբ արժանացել է ոլորտային և գերատեսչական պարգևների։

Գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը հանձնել է ՌՈՒՍԱԼ-ի պատվոգրեր  անձնակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենին, գունավոր մետաղների ձուլող Արտակ Հովհաննիսյանին և կենտրոնական լաբորատորիայի լաբորանտ Սիրանուշ Իսրայելյանին։

Մետալուրգների և լեռնագործների հանրապետական արհմիության անունից գործարանի զարգացմանն ուղղված բազմամյա աշխատանքի համար հուշամեդալներով պարգևատրվել են գլխավոր մեխանիկի ծառայության  վարպետ Արթուր Կարապետյանը, փաթթոցների վերափաթաթող Հովել Գրիգորյանը և մամլո քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը։

Տասնյակից ավելի ալյումինագործներ արժանացել են ՌՈՒՍԱԼ-ի  Դաունսթրիմ դիվիզիոնի, ԱՐՄԵՆԱԼ գործարանի, Մետալուրգների և լեռնագործների հանրապետական արհմիության պատվոգրերի և շնորհակալագրերի։

Մետալուրգի օրվա առիթով ամփոփվել են «Տարվա բարելավումներ» մրցույթի գործարանային փուլի արդյունքները երեք անվանակարգերով։ Հաղթողները ստացել են պատվոգրեր և դրամական պարգևավճարներ։