Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023 15:53

ԱԿՌԱ-ն հաստատել է ԵԱԶԲ-ի վարկային վարկանիշները

ԱԿՌԱ-ն հաստատել է ԵԱԶԲ-ի վարկային վարկանիշները

Արմինֆո.ԱԿՌԱ վարկանիշային գործակալությունը հաստատել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարկային վարկանիշները միջազգային սանդղակով' A- մակարդակում, կանխատեսումը <կայուն>, ազգային սանդղակով' AAA(RU), կանխատեսումը <կայուն>, հայտագրերի վարկանիշը' A -, պարտատոմսերի վարկանիշը' AAA(RU):

 

Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ միջազգային սանդղակով ԵԱԶԲ - ի վարկային վարկանիշը A- մակարդակում որոշվում է սեփական վարկունակության գնահատմամբ, որը պայմանավորված է կապիտալի ուժեղ բավարարությամբ, բավարար ռիսկայնությամբ, ինչպես նաեւ ֆինանսավորման եւ իրացվելիության գծով համարժեք դիրքորոշմամբ:

 

Ռուսաստանի Դաշնության համար ազգային սանդղակով ԵԱԶԲ-ի վարկային վարկանիշը սահմանված է AAA(RU) մակարդակում, կանխատեսումը՝ <կայուն>' Ռուսաստանի Դաշնության համար ԱԿՌԱ ազգային սանդղակով շնորհված վարկային վարկանիշների հետ ԱԿՌԱ միջազգային սանդղակով շնորհված վարկային վարկանիշների համադրման մեթոդաբանությանը համապատասխան:  

 

Պարտատոմսերի թողարկումների (RU000A101PK9, RU000A104TQ2, RU000A1050H0, RU000A1057B8, RU000A105EV1, RU000A105KW6, RU000A105V90, RU000A1064L3, RU000A106JX4) եւ հայտագրերի (KZX000001003) վարկային վարկանիշները, որոնք ԵԱԶԲ - ի ավագ չապահովված պարտքի գործիք են, հաստատվել են, համապատասխանաբար, AAA(RU) և A-մակարդակներում:

 

ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն ստեղծվել է ԱՊՀ անդամ որոշ երկրների միջև տնտեսական աճին և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը նպաստելու համար, որոնք հետագայում ստեղծեցին Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ՝ ԵԱՏՄ):

 

Նշենք, որ 2009 թվականից ի վեր ԵԱԶԲ-ին Հայաստանի անդամակցության ընթացքում այստեղ իրականացվել է շուրջ 508 մլն դոլարի 24 նախագիծ, որոնցից 6-ը՝ 2022 և 2023 թվականներին 126 մլն դոլարի չափով՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսական հատվածը։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով: